Մեր տեղեկություններով` ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ է նշանակվելու նույն կառույցի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Արամ Տեր-Սահակյանը: Նա ՌՈ-ում համակարգում է օպերատիվ աշխատանքները, իսկ մի քանի տարի աշխատել է Արցախում: Որոշ տեղեկությունների համաձայն` Ա.Տեր-Սահակյանի համար միջնորդել է անձամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նույն աղբյուրների հավաստմամբ` Ա.Տեր-Սահակյանն արդեն նշանակվել է ՌՈ պետի պաշտոնակատար եւ որոշ ժամանակ կաշխատի այդ կարգավիճակում: