Ուկրաինական «Պրոֆիլ» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի ամբողջ շարք առաջարկություններ է արել ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչներին` նրանց ներկայացնելով երկու հարեւանների կողմից շրջափակման պայմաններում երկրի զարգացման գաղտնիքները: Տ. Սարգսյանը ուկրաինացի ներդրողներին հրավիրել է Հայաստանում ներդրումներ կատարել, մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների, մետալուրգիական գործարանների կառուցման, ոչ մետաղական հումքի վերամշակման եւ մեքենաշինության ոլորտներում: