Ճակատային

09/10/2010

«ՕԵԿ-ը հարգանքով է վերաբերվել իր կոալիցիոն գործընկերների որոշմանը՝ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը»,- երեկ հայտարարել է ԱԺ ՕԵ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը: Նաեւ հավելել է, թե ՕԵԿ-ը որոշել է չմասնակցել իր նախկին կուսակցի թեկնածության քվեարկությանը, որպեսզի չխանգարի այդ գործընթացին: Հարցին էլ, թե ինչո՞ւ չի շնորհավորել Ս. Բալասանյանին փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, Հ. Մարգարյանը պատասխանել է. «ՕԵԿ-ից ես եւ Խաչիկ Հարությունյանն ընտրվել ենք հանձնաժողովի նախագահ, նա էլ չի մասնակցել մեր ընտրությանը եւ չի շնորհավորել ընտրվելու կապակցությամբ»: