Երեւանը մերժել է

05/10/2010

«Ադրբեջանը համաձայն է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու Իրանի առաջարկին, սակայն այդ հարցի ձգձգումը կապված է Հայաստանի անհամաձայնության հետ»,- իրանական «Mehr» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը: Նա նշել է, որ Իրանը կարող է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանային շատ հարցերում, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության բանակցություններում: Ադրբեջանցի դեսպանն ասել է, որ Իրանն արդեն հանդես է եկել Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ, սակայն պաշտոնական Երեւանը մերժել է այդ առաջարկությունը: