«Որեւէ փոթորիկ բարձրացնելու խնդիր չկա: Առաջարկություն է եղել «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունները կատարել «Հանրակրթության մասին» օրենքում: Հիմա այդ փոփոխությունները վերամշակման փուլում են»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Ա. Աշոտյանը երեկ հակադարձել էր Գ. Սահակյանին` ասելով. «Որքանով ես եմ տեղյակ` ո՛չ ԱԺ նախագահն է վարչապետի հետ այս խնդիրը քննարկում, ո՛չ էլ խմբակցության ղեկավարն է ինձ հետ քննարկել այն»: Սակայն Գ. Սահակյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է, որ բանակցում են կառավարության հետ: