Հայ Ազգային կոնգրեսը պատրաստել է ուղերձ Եվրոպայի խորհրդին, որի տեքստը ծրագրում է ԵԽ հայաստանյան կառույցին փոխանցել հոկտեմբերի 1-ի երթի ժամանակ: Ուղերձի նախագիծը հավանության է արժանացել ՀԱԿ-ի քաղխորհրդի երեկվա նիստում, որը վարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: