քաղաքականություն

Չեն կրակել

23.09.2010

Երեկ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության …

կարդալ ավելին

Կիրակոսյանը` Ժնեւում

23.09.2010

ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստմանն ուղղված «Եվրոպական անվտանգության երկխոսություն, անվտանգության սպառնալիքների հանդեպ ԵԱՀԿ կարողությունների ամրապնդում» թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 17-18-ը Ժնեւում է գտնվել ՀՀ փոխարգործնախարար Արման Կիրակոսյանը: Համաժողովին մասնակցել են Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոն, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Մոլդովայի, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, …

կարդալ ավելին

Ո՞վ հաղթեց Աղթամարի քարոզչական պատերազմում` հայե՞րը, թե՞ թուրքերը

23.09.2010

Թուրքիայի կառավարության սպասելիքները չարդարացան. չհաջողվեց աշխարհի չորս կողմից ակնկալվող հազարավոր ուխտավորների բազմություն ապահովել սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե մեկ դար հետո մատուցված առաջին պատարագին: Միայն մի քանի հարյուր հայեր մասնակցեցին այդ արարողությանը` առավելապես Ստամբուլից: Թուրքիան չարաչար ձախողվեց` փորձելով մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, թե իբր հանդուրժող եւ բարյացակամ է հայերի նկատմամբ: Ի …

կարդալ ավելին

«Ամեն ինչ իր տեղն ընկավ»

18.09.2010

«Ավելի լավ է ցանկացած վատ խաղաղություն, քան ցանկացած պատերազմ: Եթե կան բանակցություններ, նշանակում է, որ կա վերջնական արդյունքների հասնելու հնարավորություն: Հայկական կողմերի դիրքորոշումը, նկատի ունեմ Հայաստանինը եւ ԼՂ-ինը, շատ պարզ է: Այն հիմնված է օրենքի, միջազգային իրավունքի գերակայության վրա: Ղարաբաղը Ադրբեջանի կազմ է ներառվել 1921-ին՝ Կոմկուսի մարմինների որոշմամբ: ԼՂ-ի ժողովուրդը երբեք համաձայն չի եղել նման …

կարդալ ավելին

Ախորժակը բացվել է

18.09.2010

«Ժողովուրդների ինքնորոշվելու ցանկությունը չպետք է խախտի երկրների տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` Ստամբուլում ելույթ ունենալով թուրքալեզու երկրների 10-րդ գագաթաժողովում: «Այդ երկու հասկացությունների միջեւ չպետք է հակադրություն ստեղծվի: Միջազգային պրակտիկան եւ միջազգային իրավունքը սատարում է այդ դիրքորոշումը: Հայերը, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, եւ ադրբեջանցիները, որոնք կվերադառնան Լեռնային Ղարաբաղ, պետք է ապրեն միասնական …

կարդալ ավելին

Լավատես է

18.09.2010

«Այսպես թե այնպես, Հայաստանի հետ հաստատվելու են բարիդրացիական հարաբերություններ»,- CNNTurk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` ավելացնելով, որ Թուրքիան ցանկանում է զարգացնել լավ հարաբերություններ իր բոլոր հարեւանների հետ: Խոսելով ԼՂ հակամարտության մասին` նա ասել է, որ ինքը լավատես է: «Մենք քայլեր իրականացրեցինք ստատուս-քվոն վերացնելու ուղղությամբ: Դա համարձակություն էր պահանջում: …

կարդալ ավելին

Դեռ կարիք չկա

18.09.2010

«Քանի դեռ բանակցային գործընթացն ընթանում է, եւ քանի դեռ հույս կա, որ խաղաղ ճանապարհով հնարավոր է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, մենք կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա անցնելու ինչ-որ այլ քայլերի»,- ուկրաինական «Այսօր» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե` կճանաչի՞ արդյոք Երեւանը Հարավային Օսիան եւ Աբխազիան, ինչն էլ հնարավոր է` …

կարդալ ավելին

Տգեղ խաղ

18.09.2010

«Այն խաղը, որ սկսել են իշխանությունները, շատ տգեղ է: Խոսել ընդդիմության անունից, ներկայացնել, թե իբր ընդդիմությունը մասնակցել է այդ նախագծերի աշխատանքներին, ներկայացնել` իբրեւ թե ընդդիմությունը կողմ է քվեարկելու այդ նախագծերից որեւէ մեկին, ուղղակի չեմ կարող նշել` բարոյական տեսանկյունից որքան ցածր է»,- անդրադառնալով իշխանությունների կողմից Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին ներկայացրած «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» երկու նախագծերին, …

կարդալ ավելին

Բացահայտել են

18.09.2010

Մի քանի օր առաջ ինտերնետում հայտնված, զինծառայողներին նվաստացնող զարհուրելի տեսանյութի վերաբերյալ ՀՀ Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը երեկ տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են եւ բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: «Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2010թ. սեպտեմբերի 17-ին փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: …

կարդալ ավելին

Անդրադարձ ի շրջանս յուր

18.09.2010

Երկարատեւ դադարից հետո, երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել ՀԱԿ-ի հանրահավաքը, որը, ինչպես անցած մի քանի շաբաթներին, ներկայացնում էին Կոնգրեսի ներկայացուցիչները, պետք է հարուստ լիներ անակնկալներով: Միանգամից նշենք, որ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում անակնկալ, որպես այդպիսին, չի եղել: Նա նախ՝ հանգամանորեն անդրադարձել է իր նախորդ ելույթից հետո հնչած գնահատականներին, մեջբերումներ …

կարդալ ավելին

Ոչ ոք չի հավատում

18.09.2010

«Հայաստանում շատ քիչ մարդիկ են մնացել, ովքեր հավատում են հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, եւ անգամ նախագահ Սերժ Սարգսյանը չի հավատում դրան»,- երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը: «Իհարկե, յուրաքանչյուր երկրի նախագահ պետք է ձգտի կարգավորել հարաբերությունները հարեւանների հետ, բայց ողջ հարցն այն է, թե ինչ գնով»,- ասել է նա` եւս …

կարդալ ավելին

Աշունը թեժ չի լինելու

18.09.2010

Երեկ ԱԺ խումբ-խմբակցությունները փորձել են հերթական անգամ կանխագուշակել, թե քաղաքական ինչպիսի՞ աշուն է սպասվում Հայաստանում: ԱԺ քաղաքական ուժերի դիտարկմամբ, սակայն, ոչ մի թեժացում կամ սրացում չի լինելու: «Պետք է նշեմ, որ «Ժառանգությունը» թեժ եղանակային պայմաններ երբեւիցե չի կանխատեսել: «Ժառանգությունը» միայն կատարում է այն աշխատանքը, որ ստանձնել է քաղաքացիների առջեւ եւ որը հետեւողականորեն իրականացնում է»,- ասել …

կարդալ ավելին

«Ժամանակից շուտ է հեռանալու»,- վստահ է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը

18.09.2010

Երեկ Մատենադարանի հարակից տարածքում տեղի ունեցավ Հայ Ազգային կոնգրեսի` երկար սպասված հանրահավաքը, որին մասնակցում էին ՀԱԿ-ի անդամ բոլոր ուժերի ղեկավարները: Հանրահավաքին մասնակցում էին նաեւ հանրապետության մարզերից եկած քաղաքացիներ, որոնք խոսում էին, թե իրենց հետ եղել են շատերը, ովքեր չեն կարողացել Երեւան հասնել, որովհետեւ չէր աշխատում միջքաղաքային տրանսպորտը: Ինչպես ՀԱԿ-ի բոլոր հանրահավաքների օրերին, այս անգամ էլ …

կարդալ ավելին

Սպասում են նոր լիդերի

18.09.2010

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումն օգուտ են ոչ միայն Թուրքիային ու Հայաստանին, այլեւ Վրաստանին, Ադրբեջանին եւ ողջ տարածաշրջանին: «Պրոֆիլ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նաեւ հավելել է, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ որոշումն իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկն է եղել: «Այո՛, թուրքերը ցեղասպանություն են իրականացրել: …

կարդալ ավելին

Պարանոյա

18.09.2010

Կուսակցությունների ղեկավարների եւ նրանց կուսակից-ենթակաների փոխհարաբերություններին հետեւելիս՝ տպավորություն է, թե միջինասիացի անտաղանդ ռեժիսորի ֆիլմ ես դիտում: Կուսակցական վերնախավը, որը ներկայացված է ԱԺ-ում եւ կառավարությունում, գիտի, որ կուսակցության առաջնորդի առողջությամբ ու երջանկությամբ է պայմանավորված սեփական բարեկեցությունը: Մրցակիցները շատ են, տեղերը` սահմանափակ, այնպես որ, յուրաքանչյուր կուսակցական իր հավատարմությունն ի ցույց դնելու համար մշտապես կարիք ունի թարմացնելու ռեպերտուարը: …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը սեպտեմբերի 17-ի հանրահավաքում

18.09.2010

Սիրելի հայրենակիցներ, Թեեւ ես սովորություն չունեմ մեկնաբանելու նախկինում արտահայտած իմ մտքերը, սակայն հաշվի առնելով, որ ՀՀՇ համագումարում ունեցած ելույթս (17.07.2010) միանշանակ չընդունվեց քաղաքական շրջանակների կողմից եւ առիթ հանդիսացավ որոշ թյուրընկալումների ու նենգափոխումների, ստիպված եմ լրացուցիչ պարզաբանումներ տալ այդ առթիվ: Հիշատակված ելույթում ես ընդամենը կատարել եմ օբյեկտիվ իրականությունից բխող ու միմյանցից անկախ երեք հիմնական արձանագրում` կոնստատացիա: …

կարդալ ավելին

Պետությունը՝ «ստոյանչիկի» դերում

18.09.2010

Անցած շաբաթ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՀՀ Ոստիկանությունը վաճառել է իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզը: Մամուլը գրեց նաեւ, որ այդ տարածքը գնել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ցանկանում է այնտեղ էլիտար շինարարություն կազմակերպել: Վերջինս անմիջապես հերքեց այդ լուրը` դա որակելով որպես իր դեմ «պատվեր»: «Որոշ մարդիկ փորձում են իրենց ականջները թաքցնել իմ …

կարդալ ավելին

Ծանոթացել է

18.09.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Արմավիրի մարզում գտնվող «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ի տնտեսություն: Ս. Սարգսյանը շրջել է տնտեսության տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու հետագա ներդրումային ծրագրերին, զրուցել բերքահավաքին մասնակցող աշխատողների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով: «Տիեռաս դե Արմենիան», լինելով գյուղատնտեսության ոլորտում արտաքին խոշոր ներդրումներ կատարող առաջատար ընկերություններից մեկը, նաեւ ներմուծում է …

կարդալ ավելին

Մի օր

16.09.2010

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները մի օր կյանքի կկոչվեն: Այս մասին «Anadolu» գործակալության փոխանցմամբ, Ստամբուլում Համաշխարհային առաջնորդների համաժողովի առնչությամբ կազմակերպված ընթրիքից հետո հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Մի օր Կովկասում համապարփակ խաղաղության շրջանակում` ներառյալ հայ-ադրբեջանական հաշտեցումը, կյանքի կկոչվեն արձանագրությունները: Դա մեր տեսլականն է»,- հայտարարել է նա:

կարդալ ավելին

Ակնհայտ վտանգ

16.09.2010

Առաջիկա ամսվա սկզբին, ամենայն հավանականությամբ` հոկտեմբերի 5-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտի կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` միջազգային տարբեր կառույցների փորձագետների կամ, ինչպես ընդունված է ասել` փաստահավաք խմբի ներգրավմամբ: Սա, ըստ էության, այն է, ինչ պահանջում էր Ադրբեջանը` մասնավորապես ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանում ներկայացված բանաձեւով: Պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե փաստահավաք խմբի այցը ի՞նչ հնարավոր փոփոխություն կարող է …

կարդալ ավելին