«Այն խաղը, որ սկսել են իշխանությունները, շատ տգեղ է: Խոսել ընդդիմության անունից, ներկայացնել, թե իբր ընդդիմությունը մասնակցել է այդ նախագծերի աշխատանքներին, ներկայացնել` իբրեւ թե ընդդիմությունը կողմ է քվեարկելու այդ նախագծերից որեւէ մեկին, ուղղակի չեմ կարող նշել` բարոյական տեսանկյունից որքան ցածր է»,- անդրադառնալով իշխանությունների կողմից Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին ներկայացրած «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» երկու նախագծերին, երեկ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: