«Այսպես թե այնպես, Հայաստանի հետ հաստատվելու են բարիդրացիական հարաբերություններ»,- CNNTurk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` ավելացնելով, որ Թուրքիան ցանկանում է զարգացնել լավ հարաբերություններ իր բոլոր հարեւանների հետ: Խոսելով ԼՂ հակամարտության մասին` նա ասել է, որ ինքը լավատես է: «Մենք քայլեր իրականացրեցինք ստատուս-քվոն վերացնելու ուղղությամբ: Դա համարձակություն էր պահանջում: Իսկ դա անելիս` մենք չվնասեցինք Ադրբեջանի հետ ունեցած բարեկամությունն ու եղբայրությունը: Ստատուս-քվոն այսպես չի կարող մնալ»,- ասել է նա` ընդգծելով, որ ստատուս-քվոն չի բխում կողմերի շահերից: