Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները մի օր կյանքի կկոչվեն: Այս մասին «Anadolu» գործակալության փոխանցմամբ, Ստամբուլում Համաշխարհային առաջնորդների համաժողովի առնչությամբ կազմակերպված ընթրիքից հետո հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Մի օր Կովկասում համապարփակ խաղաղության շրջանակում` ներառյալ հայ-ադրբեջանական հաշտեցումը, կյանքի կկոչվեն արձանագրությունները: Դա մեր տեսլականն է»,- հայտարարել է նա: