Չի վերընտրվել

23/09/2010

Սեպտեմբերի 19-ին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով, ԵԽ ԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության անդամ, ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը չի վերընտրվել: Թեեւ իր ընտրատարածքում իր կուսակցության քվեների թիվն ու տոկոսը ավելացել են, Լինդբլադը ոչ միայն չի վերընտրվել, այլեւ հանդիսանում է երկրորդ փոխանդամ: Այսինքն՝ վերընտրվելու համար անհրաժեշտ է, որ իր ընտրատարածքից ընտրված իր կուսակիցներից առնվազն երկուսը հրաժարվեն: Ի դեպ, Գորան Լինդբլադի չվերընտրվելու օգտին հատուկ աշխատանք է տարել Հայ դատի հանձնախումբը: