Հետաքրքիր շրջայց

25/09/2010

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հոկտեմբերի 3-14-ը մեկնելու է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Շրջագայության շրջանակներում Յովանովիչը կլինի Ֆիլադելֆիայում, Դետրոյտում, Սան Ֆրանցիսկոյում եւ Լոս Անջելեսում: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ընթացիկ գործընթացները Հայաստանում, հայ-ամերիկյան հարաբերությունները, նաեւ Հայաստանին Վաշինգտոնի հատկացնելիք օգնության հարցերը: Դեսպանը կհանդիպի երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, նաեւ` հայ հոգեւորականների հետ: