Ուզում են կասեցնել

23/09/2010

Հոկտեմբերի 5-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվելու է նաեւ Հայաստանի հարցը: ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները պետք է ներկայացնեն, թե որքանով են ՀՀ իշխանությունները հետեւողական` ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւերի կատարման հարցում: Նիստի ընթացքում ելույթ է ունենալու նաեւ ԵԽ ԽՎ-ում ՀԱԿ-ի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, ով մեր թղթակցի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ ակնկալիքներ ունի ՀԱԿ-ը ԵԽ ԽՎ-ից: «ԵԽ ԽՎ-ն պետք է վերականգնի հատուկ մոնիտորինգի ռեժիմը Հայաստանի նկատմամբ: Ապա նրանք հստակ ժամանակացույց պետք է սահմանեն, իրենց իսկ բանաձեւերի` անխտիր բոլոր կետերի կատարման համար: ԵԽ ԽՎ-ն պետք է ժամանակավորապես կասեցնի հայաստանյան պատվիրակության լիազորություններն այդ կազմակերպությունում, եթե Հայաստանի իշխանությունները նշված ժամկետների շրջանակներում չկատարեն այդ բանաձեւերում առկա հորդորներն ու պահանջները»: