Սեպտեմբերի 29-30-ը Երեւանում տեղի կունենա ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը: Ըստ Հայաստանի վերահսկիչ պալատի տարածած հաղորդագրության, նստաշրջանին կմասնակցեն նաեւ Լեհաստանի եւ Մերձբալթյան երեք պետությունների վերահսկիչ մարմինների ղեկավարները: Նստաշրջանի բացումից առաջ նախատեսված է մասնակիցների այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: