ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ամիրյանի այն դժգոհությանը, թե ճանապարհային ոստիկաններն իրենց նույնպես տուգանում են, ասել է. «Ինքն ուզում է ամրագոտի չկապել, բայց ճանապարհային ոստիկանն իրեն ների: Ո՛չ, չի՛ լինելու: Սա վառ ապացույց է, որ մեզ համար բոլորը հավասար են: Ես շատ կցանկանայի, որ վաղն էլ պատգամավորի վրա ակտ գրեին, նաեւ Ազգային ժողովում բողոքեին»: Նաեւ հավելել է. «Չեք ուզում մեզ հետ շփվել, մի խախտեք երթեւեկության կանոնները: Պարզապես մի խախտեք ճանապարհային երթեւեկության կանոնները, հարգելի ավագանի, հարգելի ոստիկան, հարգելի ԱԱԾ աշխատակից, հարգելի քաղաքապետարան»:
Ինչ վերաբերում է ավագանու անդամներին արտոնություններ տալու Ա. Ամիրյանի պահանջին, ապա Մարգար Օհանյանն ասել է. «Իրենք գնացել են, որ աշխատեն ժողովրդի համար, չեն գնացել, որ ժողովուրդն աշխատի իրենց ընտանիքների համար: Որ կուսակցությունից ուզում է լինի, թող խախտում չկատարի»: