Կառուցողակա՞ն է

09/09/2010

«ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Իլհամ Ալիեւը ցուցադրում է կառուցողական մոտեցում»,- Բաքվում հայտարարել է ԵԽ ԽՎ նախկին նախագահ Ռենե վան դեր Լինդենը: «Ինչ վերաբերում է իմ երկրի` ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում ունեցած դիրքորոշմանը, ապա կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հանդես գա այդ հակամարտությունը կարգավորելու առաջարկությամբ: Քանի դեռ այդ հակամարտությունը չի կարգավորվել խաղաղ ճանապարհով, տարածաշրջանում մի շարք հարցերի կարգավորման առնչությամբ կարող են ծագել խնդիրներ: Ադրբեջանի նախագահը ցուցադրում է կառուցողական դիրքորոշում այդ խնդրի կարգավորման հարցում»,- ասել է Ռենե վան դեր Լինդենը: