ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն Գյոթեբորգում կայացած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել է նաեւ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը, հայտարարել է. «Թուրքիան ցանկանում է բոլոր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորել: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ամենակարեւոր պայմանը` Հայաստանի կողմից «բռնազավթած ադրբեջանական հողերի» ազատումն է: Եթե Հայաստանն այս պայմանը կատարի, նրա հետ էլ մեր հարաբերությունները կկարգավորենք»: