Գնում է Իրան

09/09/2010

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը Fars News Agency գործակալությանը ասել է, որ առաջիկա տասն օրվա ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելելու է Իրան: Նա հանդիպելու է Իրանի պաշտոնյաների հետ` քննարկելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային ու միջազգային հարցեր: Դեսպանը, հայտնելով, որ այցը կատարվում է իրանական կողմի հրավերով, նշել է, որ այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները ընդլայնելու ու զարգացնելու հեռանկարները: Նա նաեւ ասել է, որ առաջիկայում Հայաստանից բարձր մակարդակի մի շարք պատվիրակությունների այցելություններ են նախատեսված Իրան: