Շնորհավորել է եբրայերեն

09/09/2010

Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է աշխարհի բոլոր հրեաներին` Ռոշ հա-Շանա տոնի կապակցությամբ: Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված տեսաերիզում Բարաք Օբաման ասում է. «ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում հրեաները նշում են սուրբ օրերը, եւ ես կցանկանայի իմ ամենաջերմ ցանկությունները փոխանցել նրանց Նոր տարվա կապակցությամբ»: Այնուհետեւ նա եբրայերեն ավելացնում է. «Լեշանա Տովա տիկատեւու` թող Ձեզ գրանցեն եւ դրոշմեն «Կյանքի գրքում»: Նա նաեւ խոսել է տոնի նշանակության մասին. «Ռոշ հա-Շանան նշանավորում է հոգեւոր օրացույցի սկիզբը եւ աշխարհի ծնունդը, հիշեցնում է այն կարեւոր կապի մասին, որ գոյություն ունի Աստծո եւ նրա զավակների միջեւ՝ այժմ եւ հավիտյան։ Այն մեզ ստիպում է նայել մեր ներսը, ապաշխարել, վերադառնալ աղոթքի, հիշել այն օրհնությունը, որը մենք ստանում ենք՝ կարիքավորներին օգնելով»: