«ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթաժողովի ժամանակ ԼՂ հարցում կարող են լինել վտանգավոր զարգացումներ»,- երեկ հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: «Գիտեք, Արեւմուտքը պարզ ասում է, որ էդքան չեմ հանդուրժի ստատուս-քվոն, իմ քթից դուք չեք տանի դեկտեմբեր ամիսը, ներկայացրեք` հարցը ոնց եք լուծելու: Հանձնախմբեր են գալու` տարածքներում սանտիմետրերն առած արդեն չափ ու ձեւ անեն: 10 տարի նման բան չի եղել: Ես էստեղ մտավախություն ունեմ, Աստված տա` թող ես սխալվեմ, բայց ես տեսնում եմ, որ մարդիկ մեզ վերջնաժամկետ են ներկայացրել: 10 տարի ԵԱՀԿ-ն գագաթաժողով չի արել, եւ հիմա նրանք արդեն ժամկետ են դրել իրենց հայտարարության մեջ եւ ասում են, որ մինչեւ դեկտեմբեր հարցերը լուծեք»,- ասել է նա: Հարցին, թե ի՞նչ գործողություններ է հնարավոր, որ հետեւեն այդ վերջնաժամկետին, նա պատասխանել է. «Ինչպես ասում են, շատ է խոսվել դրա մասին, տարածքների հանձնում` 5 շրջան, 7 շրջան… Հիմա ես չեմ ուզում դրա մասին բարձրաձայնել, բայց որ մենք քնում-զարթնում ենք, ու մեր արտաքին գերատեսչությունը մեզ սյուրպրիզներ է անում, դրա համար վստահություն չկա մեր ԱԳՆ-ի նկատմամբ»: