Տեղը հանելու է

19/08/2010

Այս տարվա սեպտեմբերին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում կստորագրվեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր: Այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ՌԴ մշտական առեւտրային ներկայացուցիչ Յուրի Շչեդրինը: Ստորագրվելիք համաձայնագրերի թվում, ըստ Շչեդրինի, կլինեն սահմանի դելիմիտացիայի եւ սահմանային Սամուր գետի ջրի օգտագործման մասին փաստաթղթերը: