ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի սկզբին ժամանելու են տարածաշրջան: Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը «Թրենդին» ասել է, որ այժմ ճշտվում են ժամկետները: Նա, ի դեպ, չի մեկնաբանել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների շաբաթ օրվա հայտարարությունը, ասելով, թե իրենց գնահատականները այդ կապակցությամբ համանախագահները կտան` ժամանելով տարածաշրջան:
Նշենք, որ հայաստանյան դիվանագիտական աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել են համանախագահների` հուլիսի սկզբին տարածաշրջան կատարելիք այցի մասին տեղեկությունը: