Երեկ լրացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 56-րդ տարեդարձը: Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից տեղեկացանք, որ Ս. Սարգսյանը երեկ սովորական աշխատանքային օր է ունեցել: Աշխատանքից հետո նա իր տարեդարձը նշել է ընտանիքի անդամների նեղ միջավայրում: Նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել արտերկրի գործընկերները` մասնավորապես ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: