Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հունիսի լույս 25-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում կրկին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հորադիզ, Սարըջանլու, Կորգան, Յարմջա եւ Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- ասված է հաղորդագրության մեջ: