Հետաձգվել է

26/06/2010

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ ասել է, որ Վեհաժողովի բյուրոն մինչեւ աշուն հետաձգել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ այս հարցի առնչությամբ Բյուրոյի նիստում զեկույցով հանդես պիտի գար ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն, ով նախօրեին հանդիպումներ էր ունեցել հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների եւ մեկական ընդդիմադիր անդամների հետ: