Պարտադրված են

19/06/2010

ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը երեկ` անդրադառնալով օտարալեզու դպրոցների բացմանն առնչվող օրինագծին, հայտարարել է, որ ՀՀԿ-ական պատգամավորները պարտադրված են կողմ քվեարկելու այդ օրինագծին. «Եթե օրինագիծը ներկայացրել է ՀՀԿ-ն, կառավարությունը, ուրեմն Ազգային ժողովը պետք է կողմ քվեարկի: Ուրիշ ինչպե՞ս կարող եք պատկերացնել»,- ասել է նա: «Ես դպրոցների մասին այժմ չեմ կարող խոսել, սակայն հստակ կասեմ, որ հասարակությունը, պետությունը, քաղաքացին պետք է պայքարի կրթության համար: Այսինքն` մենք չպետք է գիտելիք վերցնելու համար կռվենք: Ձեզանից ո՞վ է դեմ լեզվի իմացությանը, բոլորն ուզում են իմանալով սեփական լեզուն` սովորել օտար լեզուներ»,- հավելել է նա: