Եռակողմ հանդիպում

17/06/2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 17-19-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովի շրջանակում նախատեսված է նաեւ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: ՀՀ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ս. Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է տեղի հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: