Գնալու է

19/06/2010

Երեկ Սանկտ Պետերբուրգում ՀՀ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադտկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Ս. Սարգսյանի մասնակցությամբ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու համանախագահներն անդրադարձել են համանախագահների` Հայաստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին: Ի դեպ, Ս. Սարգսյանը հունիսի 21-23-ը պաշտոնական այցով մեկնելու է Գերմանիա: Բեռլինում նա հանդիպումներ է ունենալու ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենի, կանցլեր Անգելա Մերկելի եւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ: