ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Բրյուսել` մասնակցելու հունիսի 10-11-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Կոսովոյի ուժերի եւ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձեւաչափով նիստերին: ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ: