Եթե Հայաստանը չցուցաբերի կառուցողական դիրքորոշում, ԼՂՀ հակամարտության կարգավորման այլընտրանքային տարբերակը կլինի պատերազմը: Այս մասին «Ենի Ազերբայջան» կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովը: Ըստ նրա` ադրբեջանցիների համբերությունը սպառվել է, քանի որ, չնայած, արդեն 20 տարի է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղվում է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, սակայն կոնկրետ արդյունքներ դեռ չկան: «Ադրբեջանի ժողովուրդը դեմ է հակամարտության ձգձգմանը: Չի կարելի ժամանակ ձգել: Այսօր Ադրբեջանը զարգանում է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ եւ ռազմական: Մեր բանակն ամրացել է, եւ ժամանակն է ազատագրելու մեր հողերը»,- ասել է նա: