Այսօր Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը կարանոգրաֆիա` զոնդավորում է անցնելու: Բժիշկները որոշել են վերջնական հետազոտությունից հետո միայն վիրահատական միջամտություն կատարել: Վիրահատությունը նախատեսված է հունիսի 11-ին: Հիշեցնենք, որ Ս. Միքայելյանի սիրտը արդեն մեկ անգամ վիրահատել էին: Այժմ Սասուն Միքայելյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է: