«Կոզլիկներն ու հիմարիկ ուղեղիկները»

10/06/2010

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նախագահի թեկնածուների անձեռնմխելիությունը վերացնելու առաջարկը Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը համարում է «կատարյալ քաղաքական ապուշություն եւ մի քանի հիմարիկ ուղեղիկների նախաձեռնություն»: Դա, ըստ մարքսիստի` ԱԺ-ի կողմից «անհաջող բոցկլտում» էր: «Իբր թե ուզում էին կոզլիկներին, ընտրություններից հետո հասարակությանն առաջնորդող այծիկներին ձերբակալել: Փառք Աստծո, այդ հիմարությունը նախագահը ժամանակին կանխեց»,- ասել է Դ. Հակոբյանը: