Իրավունք ունի՞

11/06/2010

«Heritage Foundation»-ի Ռուսաստանի, Եվրասիայի եւ միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով հեղինակավոր փորձագետ Արիել Քոենը հայտարարել է, թե Ադրբեջանն իրավունք ունի ուժ կիրառել իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: «Իմ կարծիքով, ադրբեջանական տարածքների շարունակվող օկուպացիան Ադրբեջանին հնարավորություն է ընձեռում ուժ կիրառել ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման համար»,- ասել է նա: Ըստ նրա` «տեսականորեն Ղարաբաղի համար ապագա ընդհարումը, եթե խառնվեն հայկական զորքերը, կդառնա ինքնապաշտպանություն՝ ըստ ՄԱԿ կանոնադրության»: Արիել Քոենի խոսքով` ագրեսիան ետ մղելու իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, «ուստի Ադրբեջանի Սահմանադրության եւ Ռազմական դոկտրինի ենթադրյալ հակասություններն այնքան էլ կարեւոր չեն»:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Ադրբեջանի Մեջլիսի ընդունած Ռազմական դոկտրինի համաձայն` Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում` օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում` ռազմական ուժը, տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: