Ափսոսանք է հայտնել

11/06/2010

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Աբդ Ալ-Ռահման Ալ-Մուղայսիբը: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Սերժ Սարգսյանն անթույլատրելի է համարել հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի փորձերը` ափսոսանք հայտնելով, որ որոշ իսլամական երկրներ հաճախ աջակցում են այդ փորձերին: Ի պատասխան՝ դեպանն ասել է, որ Կատարը պաշտպանում է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու մոտեցումը եւ չի կարծում, թե այս հակամարտությունը կրոնական հիմք ունի: