Ձիարշավարան չի գնացել

02/06/2010

Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստան մեկնած Սերժ Սարգսյանի այցելության ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել: Ինչպես Panorama.am-ին ասել է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, թեեւ նախատեսված էր, որ Սերժ Սարգսյանն այցելության ընթացքում կհետեւի նաեւ Դոնի Ռոստովում ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին, սակայն ծրագրի փոփոխության եւ Դմիտրի Մեդվեդեւի հետ երկկողմ հանդիպման պատճառով նա չի կարողացել այցելել ձիարշավարան: Ա. Արզումանյանի փոխանցմամբ, նմանատիպ միջոցառումները հարթակ են դառնում երկրների ղեկավարների ոչ պաշտոնական շփումների համար, սակայն, «Ռուսաստանի նախագահի առաջարկով ոչ պաշտոնական շփումները փոխարինվել են պաշտոնական հանդիպմամբ, որը տեւել է շուրջ մեկ ժամ»: