քաղաքականություն

Նալբանդյանի մեկնաբանությունները

24.05.2010

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ մեկնաբանել է մայիսի 23-ին ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հնչած հայտարարությունները: «Համաժողովրդական ազատ, արդար ընտրությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեւավորվել են կայուն քաղաքական ինստիտուտներ, օրինական իշխանություններ՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ: Բոլոր նախորդ ընտրությունների նման մայիսի 23-ին ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացել են տարբեր երկրներից ժամանած անկախ դիտորդների …

կարդալ ավելին

Մերժեցին զոհերի հարազատներին

24.05.2010

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժեց մարտի 1-ին սպանված Գրիգոր Գեւորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի եւ Սամվել Հարությունյանի հարազատների բողոքը: Հատուկ քննչական ծառայությունը եւ Գլխավոր դատախազությունը մարտիմեկյան դեպքերից ավելի քան 2 տարի անց սպանության դեպքերի հետ կապված որեւէ բացահայտում չեն արել: Չնայած սրան, դատարանը գտնում է, որ զոհվածների հարազատները ոչ մի իրավական հիմք …

կարդալ ավելին

Ոչ լեգիտի՞մ

24.05.2010

Կիրակի օրը ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով` առաջատարը վարչապետ Արա Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունն է (47 տոկոսը): Երկրորդ տեղում` ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորած «Արցախի ժողովրդավարական կուսակցությունն» է (31-32 տոկոս), իսկ երրորդ տեղում` Հայ հեղափոխական դաշնակցությունը (23-24 տոկոս): 6 տոկոսանոց արգելապատնեշը չի հաղթահարել միայն Կոմունիստական կուսակցությունը: «Կարծում եմ, մենք հնարավոր նախադրյալները ստեղծել ենք, …

կարդալ ավելին

Ուղարկել են Ղազինյանին

24.05.2010

Երեկ Լեհաստանի Սոպոտ քաղաքում գումարվել է Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրում ընդգրկված նախկին խորհրդային վեց երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական ժողովը: ՀՀ-ից ժողովին մասնալցում է փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը: Սոպոտում գումարվող համաժողովի նախաձեռնողը Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին է: Հանդիպմանը ներկա կլինեն ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը, Եվրամիության նախագահող պետության` Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, …

կարդալ ավելին

Մինչեւ սեպտեմբեր

24.05.2010

Երեկ Գյումրիում կայացած ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ Կոնգրեսի ներկայացուցիչները իրենց համակիրներին մեկ անգամ եւս վստահեցրել են, որ իշխանափոխությունը սարերի ետեւում չէ: «Հանուն Ղարաբաղի, մինչեւ սեպտեմբեր անցկացրեք արտահերթ ընտրություններ»,- իրենց խորհուրդն ու կոչն ամբիոնից այսպես են հնչեցրել ՀԱԿ անդամները: «Ա1+»-ի փոխանցմամբ, իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահեցրել է, որ շուտով գալու է 10 զոհերի …

կարդալ ավելին

Ուժի մեջ է

24.05.2010

«Եվրախորհրդարանի բանաձեւը, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերն «օկուպացված տարածքներից», թե՛ քաղաքական, թե՛ քարոզչական առումով մեզ համար անընդունելի է եւ մի շարք եզրակացությունների առիթ պետք է տա»,- երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը: Ըստ նրա` այդ բանաձեւում տեղ գտած ոչ հայանպաստ ձեւակերպումների մեղավորը հայկական դիվանագիտական կորպուսն է: «Հարկավոր է լուրջ …

կարդալ ավելին

Համաձայնել է լռե՞լ

21.05.2010

Թուրքիայի խորհրդարանի «Բարեկամություն» խմբակցության նախագահ, «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն նախօրեին Վաշինգտոնում հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է որոշ ժամանակ լռություն պահպանել եւ ուսումնասիրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նոր առաջարկը։ «Սեղանին դրվել է նոր առաջարկ, ես չեմ կարող մանրամասնել, բայց կարող եմ ասել, որ դա հրաշալի առաջարկ է հայ-թուրքական …

կարդալ ավելին

Առաջին գծում

21.05.2010

«Ղարաբաղյան նոր պատերազմի դեպքում Հայաստանը պարտություն կկրի»,- երեկ նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Մենք վստահ ենք մեր զինուժի եւ զինվորների մարտական պատրաստվածության մեջ»,- պնդել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիօղլուն` հակամարտության առաջին գիծ լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների հետ կատարած այցելության ժամանակ: «Մենք կշարունակենք զինել մեր բանակը այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի …

կարդալ ավելին

Նամակ է գրել

21.05.2010

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է ուղարկել Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին՝ հայտնելով իր մտահոգությունները մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդունած «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձեւի կապակցությամբ: «Բանաձեւի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մասում առկա 6 կետերից 4-ում (6, 7, 8, 10) կան ձեւակերպումներ, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման …

կարդալ ավելին

Չի բխում ՀՀ-ի շահերից

21.05.2010

Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը 2009թ. ընթացքում իր համար բացահայտել է, որ «Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ ավելի մեծ վտանգ է Սերժ Սարգսյանի համար, քան առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը»: Այդ մասին նա երեկ ասել է «Կովկաս 2009» միջազգային գիտաժողովում՝ իր հրապարակած «Հայաստանը 2009թ.» զեկույցում: Նրա կարծիքով` Սերժ Սարգսյանը ցանկանում է առաջ նայել, իսկ Քոչարյանը նրան ձգում է դեպի հետ: …

կարդալ ավելին

Ի՞նչ է լինելու հետո

21.05.2010

Եվրոպական խորհրդարանի կողմից նախօրեին ընդունված «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձեւը երեկ իսկական խուճապ է առաջացրել ՀՀ իշխանության վերնախավում: Եվրամիության օրենսդիր մարմինը պնդում է, որ «հայկական ուժերը պետք է արագորեն լքեն ԼՂ-ին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»: Ավելորդ է նշել, թե ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ նման մակարդակով նման բանաձեւի ընդունումը` …

կարդալ ավելին

Ներողություն է խնդրել

21.05.2010

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ներողություն է խնդրել Ադրբեջանի կառավարությունից եւ ժողովրդից` 2009 թվականի իր հաշվետվության մեջ մի քարտեզ հրապարակելու համար, որում Լեռնային Ղարաբաղը նշված չէ որպես այդ երկրի մաս: «Արդեն երեկ երեկոյան, երբ հայտնի դարձավ թույլ տրված սխալի մասին, ՎԶԵԲ-ի Բաքվի գրասենյակը այդ առնչությամբ կապվեց Ադրբեջանի կառավարության հետ: Հրապարակման ինտերնետային տարբերակը անմիջապես շտկվել …

կարդալ ավելին

Մեկնել է

21.05.2010

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ առավոտյան մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 26-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով, եւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

կարդալ ավելին

Պատրաստ է ընդունել

21.05.2010

«Ես կընդունեմ Սարգիս Հացպանյանի ընտանիքին: Երբ կծանոթանամ նրա գործին, այն ժամանակ էլ կարծիք կհայտնեմ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով ազատազրկման մեջ գտնվող Սարգիս Հացպանյանի վերաբերյալ հարցին` ասել է Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար, Օ դը Սենի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը: Նա մասնագիտությամբ փաստաբան է եւ ասել է, որ բազմաթիվ առիթներ ունեցել է զբաղվել Ֆրանսիայում …

կարդալ ավելին

Նալբանդյանը` ԵՄ-ի մասին

21.05.2010

«Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի որոշ դրույթներ հակասում են նաեւ Եվրամիության դիրքորոշմանը»,- երեկ նման հայտարարություն է արել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` արձագանքելով նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին, որով, մասնավորապես, կոչ է արվում «հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից»: «Զեկույցի մեջ պարունակվող` Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դրույթները համահունչ չեն ո՛չ Մադրիդյան սկզբունքներին, ո՛չ Աքվիլայի հայտարարությանը, ո՛չ Մոսկվայի հռչակագրին, ինչի …

կարդալ ավելին

«Հերոսաբար» մերկացրեցին բուլղար պատվիրակին

21.05.2010

Եվրոպական խորհրդարանի` մայիսի 20-ին Հարավային Կովկասի մասին ընդունած թիվ 2216 բանաձեւը երեկ դարձել էր Հայաստանի քաղաքական ուժերի հիմնական քննարկման առարկան: Այդ բանաձեւում մասնավորապես նշված էր, որ Եվրոպական խորհրդարանը պահանջում է հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից` թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը: «Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն Լեռնային …

կարդալ ավելին

Հաճախորդը նյարդայնանում է

21.05.2010

Թերեւս շատ ավելի ազնիվ կլիներ, եթե ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազության անգործության վերաբերյալ բողոքը դատարանն ընդհանրապես վարույթ չընդուներ: Հայտարարել, որ ապրիլի 16-ից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելու է բողոքը, եւ առավելագույնը կես ժամ տեւող ձեւական նիստերից բացի, ոչինչ չանել` մեղմ ասած` անազնիվ է: Արդեն 1 ամիս է, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների բողոքի …

կարդալ ավելին

Կոչ են անում ճանաչել

21.05.2010

Կուբանի երկրամասի 25 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որով Թուրքիայի իշխանություններին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայտարարության մեջ, որի տակ իրենց ստորագրությունն են դրել Կուբանում գործող հայերի, հրեաների, գերմանացիների, ռուսների, կազակների, ասորիների, հույների, դաղստանցիների, քրդերի, օսերի, աբխազների, թաթարների եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ասվում է. «…Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ պետությունը պետք է …

կարդալ ավելին

Ուզում են կանխել

21.05.2010

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը լոբբիստական աշխատանք է ծավալել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին Վուդրո Վիլսոնի մրցանակի շնորհումը կանխելու համար, քանի որ նա ագրեսիվորեն հերքում է Հայոց ցեղասպանությունը: Ըստ թուրքական «Hurriyet»-ի, Ա. Դավութօղլուն այս տարվա հունիսի 17-ին ԱՄՆ 28-րդ նախագահի անվան մրցանակ է ստանալու «հանրային աշխատանքի համար»: Վուդրո Վիլսոնի միջազգային գիտական կենտրոնը մարտին է հայտնել թուրք նախարարին …

կարդալ ավելին

Օտար` յուրայինների մեջ

19.05.2010

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին ուղղված ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի քննադատությունը պաշտպանելը շատ ծանր է անդրադարձել ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի վրա: ԱԺ այս քառօրյայի նիստերի ընթացքում ավելի ակնհայտ է դարձել, որ Վ.Այվազյանը հատկապես ՀՀԿ խմբակցությունում հայտնվել է մեկուսացված-միայնակ վիճակում: ՀՀԿ-ական պատգամավորների մեծ մասը խուսափում է նրա հետ շփումից: Մեր տեղեկություններով, հանրապետականներին հրահանգված է սառեցնել նրա …

կարդալ ավելին