Ուղարկել են Ղազինյանին

24/05/2010

Երեկ Լեհաստանի Սոպոտ քաղաքում գումարվել է Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրում ընդգրկված նախկին խորհրդային վեց երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական ժողովը: ՀՀ-ից ժողովին մասնալցում է փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը: Սոպոտում գումարվող համաժողովի նախաձեռնողը Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին է: Հանդիպմանը ներկա կլինեն ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը, Եվրամիության նախագահող պետության` Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, ինչպես նաեւ՝ Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հետ հարաբերությունների գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: