քաղաքականություն

Հայաստանից` Ադրբեջան

19.05.2010

«Ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ Թուրքիայի ջանքերը շարունակվում են»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Այդ հիմնախնդրի լուծումը կօգնի նաեւ հաղթահարել հայ-թուրքական դարավոր թշնամանքը, տարածաշրջանում ստեղծել ազատ առեւտուր եւ հաստատել կայունություն,- ասել է Դավութօղլուն` ավելացնելով,- Կգա ժամանակ, երբ մենք Հայաստանից կմեկնենք Ադրբեջան»:

կարդալ ավելին

Ավելի ակտի՞վ

19.05.2010

Թուրքիան մտադիր է ավելի ակտիվ ներգրավվել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այս մասին, ըստ 1news.az-ի, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը: «Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, եւ, իհարկե, ներգրավված է այդ գործընթացում: Բայց, միեւնույն ժամանակ, Թուրքիան նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարեւանն է, այդ պատճառով այստեղ կատարվող իրադարձությունները մեզ շատ են հետաքրքրում: Մեր նպատակն է՝ տարածաշրջանում …

կարդալ ավելին

Նոր պատվեր ՍԴՀԿ-ին

19.05.2010

Մեր տեղեկություններով՝ ՍԴՀԿ շիրխանյանական թեւի` ՀԱԿ-ին քննադատելու վերջին քայլերը պայմանավորված են իշխանությունների հետ ձեռք բերած համաձայնությամբ, ավելի ճիշտ` իշխանությունների պատվերով: Հիշեցնենք, որ վերջերս այդ կուսակցության մամուլի քարտուղար Նարեկ Գալստյանն արդեն ՀԱԿ-ին բացահայտ մեղադրեց ՍԴՀԿ-ին պառակտելու մեջ: ՍԴՀԿ այդ թեւն ամիսներ առաջ դատական հայց էր ներկայացրել իրենց կուսակցության մյուս հատվածի նկատմամբ, որը ղեկավարում է ատենապետ Լյուդմիլա …

կարդալ ավելին

Ով ականջ ունի՝ կլսի

19.05.2010

Վերջին շրջանում իշխանության վերնախավում առաջացած խմորումներն ու հակասություններն արդեն ավելի հաճախ են հրապարակային դրսեւորումներ ստանում: Մասնավորապես, երեկ, Ազգային ժողովում «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հերթական անգամ քննադատել է կառավարությանը` հրատապ կարգով օրինագծերը խորհրդարան ուղարկելու գործելաոճի համար: Նա ասել է, որ այդ պատճառով խորհրդարանը …

կարդալ ավելին

Սերժ Սմեսոֆը՝ համանախագա՞հ

19.05.2010

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը կարող է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեին: Չնայած Ֆրանսիայի դեսպանատան հերքումներին` «Ռեգնումի» աղբյուրները պնդում են, որ Սմեսոֆը պատրաստվում է միջնորդական առաքելությանը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին հավելյալ ազդակ հաղորդելու համար հարկավոր էր ամբողջությամբ փոխել կամ հակամարտության կողմերի բանակցողներին, կամ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին: Երկրորդն իրագործելը շատ ավելի հեշտ …

կարդալ ավելին

«Չեմ պատրաստվում ուսումնասիրել կամ պատասխանել»,- ասում է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը

19.05.2010

– Լուծարված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը հրապարակեցին իրենց հերթական զեկույցը` մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավվածության մասին: Զեկույցում ասված էր, որ Ձեզ ուղարկվել են փաստերը, իսկ դուք բավարար ուշադրության չեք արժանացրել դրանք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ դիտարկումը: – Մեկնաբանելու անհրաժեշտություն եւ ցանկություն չունեմ, որովհետեւ հասկանում եմ, որ դա ընդդիմադիր գործչի քաղաքական գործունեություն է: …

կարդալ ավելին

Պատռելու է դիմակները

19.05.2010

«ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ հայտարարել է, թե իշխանությունները չեն ցանկանում իր հեռուստաընկերությունը տեսնել եթերում: «100 տոկոսով, նրանք ինձ չեն ցանկանում տեսնել եթերում»,- ասել է նա` անդրադառնալով Կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որն էլ Կարապետիչը համարում է «ոտնձգություն ազատ խոսքի նկատմամբ»: Նա խոստացել է առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ …

կարդալ ավելին

Ցանկանում է վերսկսել

19.05.2010

Ճիշտ չեն բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցվել է: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` հավելելով, թե Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ վերսկսել բոլոր սոցիալ-տնտեսական գործընթացները:

կարդալ ավելին

Կառավարության դեմ՝ կառավարության շենքում

19.05.2010

Ներիշխանական հակասություններն իրենց զգացնել տվեցին նաեւ Ազգային ժողովի այս քառօրյա նիստերի ընթացքում: Շենքի փոփոխությո՞ւնը, թե՞ այդ հակասությունն էր պատճառը, որ այս անգամ նիստերն ընթացան բավականին «անհավես» մթնոլորտում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այս անգամ կրկնապատկել էր ջանքերը, որպեսզի նիստերին մասնակցելու համար մի քանի պատգամավորի դահլիճ բերման ենթարկի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախորդի նման այս քառօրյային …

կարդալ ավելին

Ռուսադավան նժդեհականը

19.05.2010

«Մենք հետ չենք կանչելու օրինագիծը»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ երեկ հայտարարեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով օտարալեզու դպրոցների մասին նախագծին: Նրա ասելով՝ սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով՝ այդ նախագծին 38 տոկոսը կողմ է, 40 տոկոսը` դեմ, մյուսները չեն կողմնորոշվել: Թե ինչ հարցումների մասին էր խոսքը, Աշոտյանը չմասնավորեցրեց: «Այս ամբողջ քննարկումների ընթացքում քննադատության մի փոքր հատվածն …

կարդալ ավելին

Խայտառակություն, հիմարություն…

19.05.2010

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի` Հայաստան կատարած այցին, նախօրեին ԱԺ-ում քննադատել էր այն ընդդիմադիրներին, որոնք հանդիպել են թուրք պաշտոնյայի հետ: «Քաղաքական շատ ուժեր` տարբեր բեւեռներից, իշխանությունից, ընդդիմության տարբեր ֆալանգներից, որոշեցին, որ պետք է անպայման հանդիպեն: Ոմանք կատու էին ճղում ուղղակի, թե՝ հիմա կգնանք ու ամեն ինչ կասենք երեսին»,- …

կարդալ ավելին

FIDH-ի կոչը Հայաստանին

19.05.2010

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպությունը` Քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, ողջունում են Ժնեւում` Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման ժամանակ ՀՀ իշխանություններին ուղղված բազմաթիվ կարեւոր առաջարկությունները, եւ կոչ են անում Հայաստանին շուտափույթ կերպով իրականացնել դրանք: «Այնուամենայնիվ, մենք ցավով նշում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում որոշ թերություններ արձանագրելու եւ դրանք ուղղելու …

կարդալ ավելին

«Շինշու գործ էր»,- հայտարարում է քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը

19.05.2010

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վերջերս հայտարարել էր, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ըստ նրա` բոլոր նրանք, ովքեր դատապարտվել են 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում եւ մինչ այսօր ազատազրկման մեջ են, դատապարտվել են ոչ թե քաղաքական հայացքների, այլ քրեորեն պատժելի կոնկրետ արարքների համար: Չբավարարվելով այս ընդհանրական գնահատականով՝ Ա. Հովսեփյանն իր խոսքը փորձել էր հիմնավորել կոնկրետ օրինակներով: …

կարդալ ավելին

Ընտրություններից առաջ

19.05.2010

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` կապված մայիսի 23-ին կայանալիք ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ: Ըստ Բ. Սահակյանի` ԼՂՀ-ի համար ընտրությունները քաղաքական պատասխանատու իրադարձություն են եւ հանդիսանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու քաղաքացիական հասարակության ամենակարեւոր բաղադրամասերից մեկը: Նաեւ համոզմունք է հայտնել, որ բոլորը քաջ գիտակցում են այս գործընթացի կարեւորությունը ԼՂՀ-ի համար` …

կարդալ ավելին

Նաեւ Էռնեկյանը

19.05.2010

Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման պաշտոնական արարողությունը գլխավորելու նպատակով Հայաստան է ժամանելու Արգենտինայի ԱԳ նախարար Խորխե Տայանան: Երեւանում նաեւ տոնվելու է Արգենտինայի անկախությունը եւ պետության հիմնադրումը խորհրդանշող Մայիսյան հեղափոխության 200-ամյակը: Նախատեսվում է, որ Արգենտինայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ ղեկավարության հետ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, ստորագրելով դեսպանության բացման հրամանագիրը, հատուկ նշել է …

կարդալ ավելին

Հետաքրքիր է` համաձայնեցրե՞լ է

19.05.2010

«Հանրային խորհուրդը քննարկումների արդյունքում դեմ է արտահայտվել Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը եւ կայացրած որոշումն ուղարկել է ՀՀ նախագահին»,- այդ մասին երեկ կայացած ասուլիսում ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ կառավարությանը կոչ անելով հետ կանչել օրինագիծը: «Կրթության նախարարն ասում է` ես չեմ կարող կրթության որակը բարձրացնել, ես դրսից դպրոցներ պետք է բերեմ: Դա ծիծաղելի կարելի …

կարդալ ավելին

Առաջարկում են աջակցել

19.05.2010

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ անդամներ Թիմ Ուալզը եւ Բեթի ՄըքՔոլումը դիմել են պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, առաջարկելով հիմնադրամ ստեղծել` օգնելու իրաքահայերին Հայաստան տեղափոխվել: Նամակում նշել են, որ իրաքահայերը քրիստոնյա են ու հետապնդումների են ենթարկվում: Ըստ հեղինակների, Հայաստանը նշանակալից քայլեր է կատարել փախստականներին ընդունելու համար, նրանց տրվում է քաղաքացիություն եւ ապրելու տեղ: «ԱՄՆ-ի շահերին համապատասխանում է, որ Իրաքի …

կարդալ ավելին

«Պետք է արգելվի Չավուշօղլուի վերադարձը Հայաստան»

19.05.2010

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մովլութ Չավուշօղլուն անցյալ շաբաթ Երեւան կատարած իր այցի ժամանակ վիրավորեց հյուրընկալողներին` հրաժարվելով ծաղկեպսակ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Երբ հայկական լրատվամիջոցները նրան հարցեր տվեցին ծաղկեպսակ դնելուց հրաժարվելու մասին, Չավուշօղլուն ստեց` ասելով, թե իր նախորդները եւս այդպես են վարվել: Սակայն հայ լրագրողներն ուղղեցին նրան` շեշտելով, որ իրականում ԵԽ ԽՎ այլ նախագահներ …

կարդալ ավելին

ՀՀԿ-ն պարտվել է

17.05.2010

Կիրակի օրը Արարատի մարզի 10 գյուղերում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով` 9 գյուղերում թեկնածուներ առաջադրած իշխող Հանրապետական կուսակցությունից գյուղապետ են դարձել 6-ը, առավել թվով ձայներ հավաքած թեկնածուներից 3-ը անկուսակցական են, իսկ 1-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված արդյունքների, 2 գյուղերում` Հայանիստում եւ Սիսում, անկուսակցական թեկնածուները հաղթել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին: Սայաթ-Նովա գյուղում …

կարդալ ավելին

Զրկո՞ւմ են

17.05.2010

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ ԱԺ է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է սահմանափակել որոշ պաշտոնատար անձանց անձեռնմխելիության իրավունքը: Մասնավորապես առաջարկվում է անձեռնմխելիությունից զրկել դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազին, ՀՔԾ քննիչներին, տեղական ինքնակառավարման ղեկավարներին եւ ավագանու անդամներին, նախագահի եւ պատգամավորի թեկնածուներին, ԿԸՀ եւ ՏԸՀ անդամներին ու նախագահներին: Այս փոփոխությունը Գ. Դանիելյանը հիմնավորել է նախ …

կարդալ ավելին