Նաեւ Էռնեկյանը

19/05/2010

Երեւանում Արգենտինայի դեսպանության բացման պաշտոնական արարողությունը գլխավորելու նպատակով Հայաստան է ժամանելու Արգենտինայի ԱԳ նախարար Խորխե Տայանան: Երեւանում նաեւ տոնվելու է Արգենտինայի անկախությունը եւ պետության հիմնադրումը խորհրդանշող Մայիսյան հեղափոխության 200-ամյակը: Նախատեսվում է, որ Արգենտինայի արտգործնախարարը հանդիպումներ կունենա ՀՀ ղեկավարության հետ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, ստորագրելով դեսպանության բացման հրամանագիրը, հատուկ նշել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ներդրումը այդ գործում: Էռնեկյանը նույնպես լինելու է Երեւանում առաջիկա ուրբաթ օրը, երբ տեղի է ունենալու Արգենտինայի դիվանագիտական ներկայացուցչության բացման արարողությունը: