Ավելի ակտի՞վ

19/05/2010

Թուրքիան մտադիր է ավելի ակտիվ ներգրավվել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այս մասին, ըստ 1news.az-ի, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը: «Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, եւ, իհարկե, ներգրավված է այդ գործընթացում: Բայց, միեւնույն ժամանակ, Թուրքիան նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարեւանն է, այդ պատճառով այստեղ կատարվող իրադարձությունները մեզ շատ են հետաքրքրում: Մեր նպատակն է՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը, եւ ղարաբաղյան խնդրի լուծման նպատակով Թուրքիան մտադիր է ավելի ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացում»,- ասել է Հուլուսի Քըլըչը: