Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը երեկ ԱԺ է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է սահմանափակել որոշ պաշտոնատար անձանց անձեռնմխելիության իրավունքը: Մասնավորապես առաջարկվում է անձեռնմխելիությունից զրկել դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազին, ՀՔԾ քննիչներին, տեղական ինքնակառավարման ղեկավարներին եւ ավագանու անդամներին, նախագահի եւ պատգամավորի թեկնածուներին, ԿԸՀ եւ ՏԸՀ անդամներին ու նախագահներին: Այս փոփոխությունը Գ. Դանիելյանը հիմնավորել է նախ ՀՀ Սահմանադրության հետ առկա որոշ հակասությունների շտկմամբ եւ հակակոռուպցիոն միջոցառումների տրամաբանությամբ: Այն կքվեարկվի այսօր: