«Ես կընդունեմ Սարգիս Հացպանյանի ընտանիքին: Երբ կծանոթանամ նրա գործին, այն ժամանակ էլ կարծիք կհայտնեմ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով ազատազրկման մեջ գտնվող Սարգիս Հացպանյանի վերաբերյալ հարցին` ասել է Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախարար, Օ դը Սենի նահանգային խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը: Նա մասնագիտությամբ փաստաբան է եւ ասել է, որ բազմաթիվ առիթներ ունեցել է զբաղվել Ֆրանսիայում բանտարկված հայերի խնդիրներով, որոնք պատժիչ գործողություններ էին իրականացրել թուրք պաշտոնյաների նկատմամբ: Դեւեջյանն ասել է, որ հիմա դադարեցրել է փաստաբանական գործունեությունը: «Հիմա քաղաքական գործիչ եմ, փաստաբանությունն ու քաղաքական գործունեությունը, կարծում եմ, անհամատեղելի են»,- նշել է նա: