Երեկ Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները եւ Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին նստացույց են սկսել երկու օր առաջ վերաբացված Ազատության հրապարակում: Նստացույցի սկզբում Ոստիկանությունը փորձել է ցրել միջոցառումը, տեղի է ունեցել քաշքշուկ, ոստիկանները փորձել են հրապարակից հեռացնել Հայ Ազգային կոնգրեսի անդամներ Վլադիմիր Կարապետյանին, Տիգրան Առաքելյանին եւ այլոց: Սակայն նրանք մնացել են հրապարակում եւ շարունակել են նստացույցը: Ակցիայի մասնակիցները պահանջում են վերաբացել «Ա1+» հեռուստաընկերությունը, վերջ տալ բանակում եւ Ոստիկանությունում խոշտանգումներին, ազատ արձակել քաղբանտարկյալներին: