Ադրբեջանում ուշադիր ուսումնասիրել են «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում իրենց երկրի մասնակցին ներկայացնող տեսահոլովակը եւ նկատել, որ Ադրբեջանի քարտեզը ներկայացվել է առանց Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքների: Ադրբեջանցիները դիտավորություն են տեսել նաեւ նրանում, որ մյուս երկրների քարտեզները էկրանին երեւացել են մի քանի վայրկյան, իսկ Ադրբեջանի քարտեզը հայտնվել ու անհետացել է ակնթարթորեն: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ներկայում Բաքուն աշխատանքներ է տանում մինչեւ եզրափակիչը երգի մրցույթի կազմակերպիչների «սխալը շտկելու» ուղղությամբ: