Թուրքիան շարունակում է հավատալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին շաբաթ օրը Ստամբուլում կազմակերպված «Թուրքական արտաքին քաղաքականությունը» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները երեք, երկու կամ մեկ տարի առաջվա պես չեն, քանի որ կա ստորագրված համաձայնագիր: «Մենք շարունակում ենք հավատալ հարաբերությունների կարգավորմանը: Այդ ուղղությամբ մեր քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չկա: Դա իրականացվելու է: Սակայն դրան զուգահեռ՝ եթե կարգավորվեն հայ-ադրբեջանական հակամարտությունն ու ադրբեջանական տարածքների հետ կապված խնդիրը, մեծ հնարավորություն կստեղծվի տարածաշրջանում լիարժեք խաղաղության ապահովման տեսանկյունից»,- հայտարարել է Դավութօղլուն: