Գնում է

24/05/2010

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով մեկնելու է Բելգիայի թագավորություն: Ս. Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ է ունենալու ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշթոնի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենի, Եվրոպական Հանձնաժողովի` ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, առեւտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտի, տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ: Ի դեպ, Ս. Սարգսյանին Բրյուսելում հյուրընկալելու են նաեւ Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերը եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսը: