Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը սպասում է Մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ Հայաստանի պատասխանին, սակայն «հարցի վերաբերյալ ո՛չ դրական եւ ո՛չ էլ բացասական պատասխան դեռեւս չի ստացել»: Մամեդյարովն ասել է նաեւ, որ հունիսի սկզբին` Եվրոպա կատարելիք իր այցի շրջանակներում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների: