«Խոսք անգամ չի գնում»

24/05/2010

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շաբաթ օրը, արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակի հայտարարությանը, թե` «Բաքուն պատրաստ է Հայաստանի դեմ վճռորոշ մարտի: Մենք կշարունակենք զինել մեր բանակը այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները», ասել է. «Ընդհանուր առմամբ, այսօր տարածքների հանձնման մասին խոսք անգամ չի գնում»: