Քննարկել են

16/05/2010

Մայիսի 14-ին Հայաստան կատարած այցի շրջանակում ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Այցի ընթացքում Քեյդենաուն քննարկել է ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, տնտեսական իրավիճակին, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: «Հայաստանը կարեւոր գործընկեր է հանդիսանում ԱՄՆ-ի համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջուկային անվտանգությունն ու խաղաղապահ գործողությունները Կոսովոյում, Աֆղանստանում եւ Իրաքում»,- նշել է փոխպետքարտուղարի տեղակալը: «Մենք ակնկալում ենք շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, կառուցվածքային բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարական գործընթացների խորացման ասպարեզներում»,- ասել է նա: