«Մենք անպայման փոխելու ենք Կովկասի ճակատագիրը»,- հինգշաբթի օրը «Haberturk»-ի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Մի օր Կարսից դուրս եկած ավտոմեքենան կշարժվի դեպի Բաքու` ճանապարհին հանգիստ անցնելով Երեւանով, Քելբաջարով եւ Աղդամով»,- հավելել է նա:
Հարցին, թե` ինչպե՞ս կարելի է հասնել այդ նպատակին, նա պատասխանել է. «Հիմա մենք Կովկասում հոգեբանական հեղափոխություն ենք իրականացնում: Այս քաղաքականության արդյունավետության համար նախեւառաջ անհրաժեշտ է, որ դրան հավատան իրականացնողները, ապա հարկ է այնպես անել, որ մնացածներն էլ սկսեն հավատալ: Մենք հավատում ենք»: